Սլովակիայի նորընտիր վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ հանդես գալ Կիևին ռազմական աջակցության օգտին և չի միանա Եվրամիության հակառուսական նոր պատժամիջոցներին, քանի որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ Սլովակիայի համար:
Ռոբերտ Ֆիցոն, այնուհանդերձ, հավելել է, որ կշարունակեն հումանիտար աջակցություն տրամադրել Ուկրաինային:
Մինչ այդ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսիյ Սոբոլևը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է հաջորդ տարվա համար Կիևին հատկացնել նախատեսված ֆինանսավորման միայն կեսը՝ 9 միլիարդ եվրո՝ 18-ի փոխարեն: Նրա խոսքով՝ ԵՄ-ի վերջնական որոշումը կարող է հայտնի դառնալ դեկտեմբերին։