Այսօր Հայաստանում Եվրամիության առաքելությունը Ջերմուկում հյուրընկալել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:
«Հայաստանում ԵՄ ներկայացուցության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը տեղեկացրեց անվտանգության զարգացումների մասին և քննարկեց Կանադայի հետագա ներդրումը»,- նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: