Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը:
Մեկնաբանելով Wall Street Journal-ի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան Երևանի հետ ուղղակիորեն կհստակեցնի «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետի խոսքերը:
Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է շարունակել երկխոսությունը հայկական կողմի հետ, կողմերն ունեն համատեղ ընդարձակ օրակարգ։