Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ, հանդիպել Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդների հետ: Ժոլիին ուղեկցող փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կանադայի գլխավոր դիվանագետի այցի մանրամասները:
«Այցելությունը Ջերմուկ սիմվոլիկ էր: Նախարարը հետևեց տեղում իրավիճակին, այժմ հանդիպում է ԼՂ-ից փախստականների հետ:
Գաղտնիք չէ՝ Կանադան ծանրակշիռ երկիր է, 7-ի խմբի անդամ, և իր ձայնը թե՛ ՄԱԿ-ի, թե՛ այլ միջազգային կազմակերպություններում բավականին ազդեցիկ է:
Մեծ դեր է խաղում նաև համայնքի դերը: Կարծում ենք՝ մեր համագործակցությունը խորացնելու շատ լավ նախադրյալներ ստեղծվեցին այս այցով:
Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որ հայտնեց իր ցանկությունը՝ ուղարկել դիտորդներ, և արդեն իսկ երկու դիտորդ ժամանելու է շատ կարճ ժամանակում: Կարծում ենք՝ այդ ներդրումը նաև կընդլայնվի Կանադայի կողմից»,- ասաց նա: