ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ ռուսական կողմի բանաձևի նախագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել խորհրդի 15 անդամից 4-ը, դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:
Անվտանգության խորհուրդը չի ընդունել նաև ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Բանաձևը դատապարտում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ շարժման հարձակումները, կոչ անում ազատ արձակել պատանդներին, հետևել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:
Փաստաթուղթը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Չինաստանը վետո դնելու որոշումը բացատրել է նրանով, որ ամերիկյան բանաձևը հրադադարի կոչ չի պարունակում: ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահը ողջունել է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը:
Միջազգային այլ իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում: