Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում Նիդերլանդների թագավորն ընդունել է ՀՀ դեսպանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։