Երևանի նորընտիր ավագանին արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված է 4 հարց:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ավագանու խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը:
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը:
Ավինյանը նաև հայտնեց, որ ՔՊ խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Սուրեն Գրիգորյանը, Արամ Ազատյանը, «Մայր Հայաստան» դաշինքի անդամներ Ադրինե Ավագյանը, Դուստրիկ Մխիթարյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը ներկայացրել են ավագանու մանդատից հրաժարվելու դիմումներ։