Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարի հետ: Հանդիպմանն Ասադովը հայտարարել է, որ այժմ պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Ասադովը նշել է, որ հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։
Մանրամասները՝ ռեպորտաժում։