Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերի հաղորդագրությունների համաձայն, քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և տարածաշրջանի հումանիտար ճգնաժամը։ Կրեմլի հայտարարությամբ՝ «Կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները գրեթե համընկնում են, այն է՝ անկախ Պաղեստինի ստեղծում»։ ՀԱՄԱՍ-ն էլ Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ազատ է արձակել եւս երկու պատանդի:
Տարածաշրջանային զարգացումները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: