Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի հերթական նիստի ժամանակ քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:
Քվեարկության դրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ՝ 66, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 24:
Քվեարկության դրվեց նաև Կառավարության ներկայացրած՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: 65 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:
Քվեարկության դրվեց նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որն ստացավ կողմ՝ 65, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 25 ձայն:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը
Առաջին ընթերցմամբ օրենսդիրներն ընդունեցին նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, Կառավարության կողմից ներկայացված՝ Հանրային առողջապահության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Քվեարկության դրվեց նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ընդունվեց 66 կողմ, 19 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: