Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում լարվածության ֆոնին չեղարկել է իր այցն Իսրայել: «Ես Իսրայել այցի ծրագիր ունեի, չեղարկեցի, այց չի լինի»,- հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: Նա քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ նշելով, որ Անկարան «թույլ չի տա Գազայում սպանել երեխաների»: Թուրքիայի նախագահը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ վարել պատանդների ազատ արձակման շուրջ։ Էրդողանն ընդգծել է նաև, որ Ռաֆահի անցակետը պետք է միշտ բաց լինի մարդասիրական օգնության համար: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»։
Մանրամասները՝ ռեպորտաժում: