Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Հայաստանում մասնակցել է իր երկրի դեսպանատան բացման պաշտոնական արարողությանը: Այս փաստը «պատմական» է բնորոշել Արարատ Միրզոյանը: Երկու երկրի գլխավոր դիվանագետները, երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Մելանի Ժոլին ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փաթեթն արդեն սեղանին է, նաև խոսել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին առավել մեծ աջակցության մասին:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: