Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կազմակերպության անդամներին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 26-ի հանդիպմանը, որի ժամանակ, ըստ խորհրդի նախագահի, նախատեսված է առաջին հերթին քննարկել զարգացումները Մերձավոր Արևելքում՝ կրկին դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողություններն ու ճանաչել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, միաժամանակ չշեղվելով Ուկրաինային իրենց մշտական աջակցությունից: Այդ մասին նշված է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրությունում:
Այն ներառում է, մասնավորապես, Կիևին ռազմական աջակցության արագացման ուղիները, Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման ծրագրերը և դիվանագիտական շփումների ակտիվացումը:
Շառլ Միշելը նշել է, որ անդրադառնալու են նաև արտաքին քաղաքականությանն առնչվող այլ հարցերի, այդ թվում ՝ Պրիշտինայի և Բելգրադի հարաբերություններին, Սահելում ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: