«ՌԴ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` նախկին նախագահ Մեդվեդևը, վիրավորական բառամթերք են օգտագործել Ձեր հասցեին և հեղաշրջման կոչ արել. ինչպե՞ս եք պատասխանում, և ՌԴ-ի կողմից Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է The Wall Street Journal-ի լրագրողը:
«Ես, որպես այդպիսին, ուղիղ չեմ արձագանքել, չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել` բացի նրանից, ինչ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձներ ունեցել եմ, բայց նաև ակնհայտ է, որ ադ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերը պատասխաններ պետք է գտնեն: Ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կամ եթե անգամ չեմ ասել. նման մոտեցումը կանոններ է խախտում` սկսած միմյանց ներքին գործերին չխառնվելուց, դիվանագիտական կոռեկտությունից և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի են նման ձևակերպումը, խոսակցությունը և դիրքավորումը այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ իրար հետ աշխատել են»,- պատասխանել է վարչապետը: