Իրանը սկսել է կառուցել նոր «Քարուն» ատոմակայանը՝ առնվազն 300 ՄՎտ հզորությամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք նախատեսում ենք մոտ 5 միլիարդ դոլար ներդնել Խուզեստան նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև սկսել ենք այնտեղ նոր «Քարուն» ատոմակայանի կառուցումը, որի հզորությունը կկազմի 300 մեգավատ»,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Ներկայում Իրանն ունի միայն մեկ ատոմակայան Բուշերում, որի առաջին էներգաբլոկը կառուցվել է 2011-ին ռուսական կողմի աջակցությամբ։ Շարունակվում է երկրորդ բլոկի շինարարությունը, կնքվել է երրորդի կառուցման պայմանագիրը: