ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը:
Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։
Մասնակցության պարագայում անհրաժեշտ է մինչև 2023 թ. hոկտեմբերի 30-ը հայտերը ներկայացնել հետևյալ հղումով:
Ներկայացված հայտերից ընտրությունը կիրականացվի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից` խորհրդակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։
Յուրաքանչյուր երկիր կարող է առաջադրել առավելագույնը հինգ հայտ։ Մրցանակի կանոնադրությանը չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջից: