Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները: