Երևան այցելած՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ բանակցությունների համար:
«Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է: Լեռնային Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Հայաստանին աջակցենք օգնության մասշտաբային փաթեթով և հզորացնենք ԵՄ առաքելությունը»,- նշել է Ռոթը X-ի իր միկրոբլոգում։