2021-ի նոյեմբերի 14-ին և 16-ին Սյունիքի Իշխանասար լեռան ուղղությամբ հակառակորդն առանց կրակոցի գրավել է մարտական մի քանի դիրք: Բարձրաստիճան զինվորականները, ադրբեջանական կողմի առաջխաղացումը խափանելու փոխարեն, բանակցել են հակառակորդ հրամանատարների հետ, այդ ընթացքում էլ նրանք ներխուժել են Հայաստանի տարածք, սպանել ու գերեվարել զինծառայողների: Հարուցված քրգործերով մեղադրյալ է ինը անձ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: