Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում թուրքական F-16 կործանիչները և ATAK հարվածային ուղղաթիռները Bayraktar TB2 հետախուզական-հարվածային անօդաչուների կիրառմամբ նմանակել են պայմանական հակառակորդի «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների և «Точка-У» տակտիկական հրթիռային համալիրների ոչնչացումը:
Զորավարժություններին հետևելու համար Բաքու է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Զորավարժություններն ընթանում են Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում: