Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի տվյալով՝ քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և տարածաշրջանի հումանիտար ճգնաժամը։
Էրդողանը նշել է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը չտեսնված չափի է հասցրել նաև արևմտյան պետությունների լռությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում անդորր ապահովելու համար։
Կրեմլի տվյալով՝ Պուտինն ու Էրդողանն ընդգծել են բնակելի թաղամասերի վրա հարձակումների անընդունելիությունը: «Կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները գրեթե համընկնում են և միտված են երկու պետության բանաձևի իրագործմանը, որը նախատեսում է անկախ Պաղեստինի ստեղծում», - ասված է հաղորդագրության մեջ։