Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքները:
Բայրամովը նշել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն կա: