Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Lուրեր»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հայտարարություն: