Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածին: ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 օբյեկտ, ոչնչացվել է շարժման մի քանի հրամանատար:
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական օպերացիայի հաջորդ փուլը կներառի գործողություններ ծովում, ցամաքում և օդում։ Յոավ Գալանտը հորդորել է զինվորականներին պատրաստվել, քանի որ հաջորդ փուլին անցնելու հրամանը շուտով կտրվի:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ զինվորականները շարունակում են պատասխան հարվածներ հասցնել նաև Լիբանանում «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին: Լրատվամիջոցները գրում են, որ Իսրայել-Լիբանան սահմանին էսկալացիայի ֆոնին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին մեկնել է Հանրապետության զինված ուժերի հարավային շտաբ։