Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, գոհունակություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ:
«Առաջին. աջակցություն հայոց բանակին այն վերափոխելու գործում.
-
2023 թվականի հունվարին պաշտպանական առաքելության բացում.
-
Ֆրանսիացի սպայի գործուղում՝ որպես ՀՀ ՊՆ-ում ռազմական խորհրդատու.
-
Բազմաթիվ այցեր և աշխատանքային հանդիպումներ:
Երկրորդ. ուսուցում.
-
Համագործակցություն սպաների և ենթասպաների վերապատրաստման դպրոցների հետ.
-
Ուսուցում գործառնական ուսուցման ստորաբաժանումներում, մասնավորապես Լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության ոլորտում:
Երրորդ. ցամաքային հակաօդային պաշտպանության ուժեղացում.
-
Երեք GM200 ռադարների ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության մտադրության մասին հուշագրի ստորագրում.
-
Mistral հրթիռային համալիր ձեռք բերելու մտադրության հուշագրի ստորագրում.
-
Հայաստանի ցամաքային և հակաօդային պաշտպանության առաջիկա աուդիտ»,- նշել է ֆրանսիացի նախարարը։