Ֆրանսիայի նախագահը մեկնել է Իսրայել, հանդիպել իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի հետևանքով զոհված ֆրանսիացիների ընտանիքների հետ։ Էմանուել Մակրոնին ընդունել է Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին, այդ իսկ պատճառով հարկավոր է չեզոքացնել այդ խմբավորումը»: Նեթանյահուն նաև տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 30 երեխայի։
Միջազգային լրահոսը՝ տեսանյութում: