ԱՄՆ-ը ողջունում է բարեխիղճ ցանկացած ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղության ու կայունության հաստատմանը,- այսպես է արձագանքել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ Պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերի խոսքով՝ իրենք գիտակցում են Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի ներկայությունը, սակայն այդ երկրներին վստահելի գործընկերներ չեն համարում:
Այս հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը Հայաստանի ինքնիշխան տարածքում կարող է դառնալ յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ»: Արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությամբ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների հարգման կարևորությունը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: