Հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և խնդրում չանհանգստանալ։