Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը այցելել է կոմիտե: Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը և առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը:
Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և ընդգծել շարունակական համագործակցության կարևորությունը:
Միհրան Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ավիացիայի ոլորտի ներկայիս իրավիճակը և ոլորտի զարգացման տեսլականը:
Վասիլիս Մարագոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:
Դեսպանին են ներկայացվել նաև ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև ոլորտում կայունացման և զարգացման հետագա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը: