Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Ներկայացված երեք թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը, ասաց, որ նա ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Եղել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, զբաղվել է դասախոսական աշխատանքով: 2021-ից մինչ օրս Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է: