Վրացական կողմը չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») շրջանակում հանդիպումներին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:
«Վրաստանը չի մասնակցում վերոնշյալ հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից:
Նշվում է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) հանդիպում անցկացնելու նախաձեռնության հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: