Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի աշխատանքները հասել են Հայաստանի հարավային մարզ: Ստորագրվել է Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը: 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ. նոր ճանապարհը կսկսվի Ագարակից, կանցնի Վարդանիձորով և կհասնի այն հատված, որտեղ նախատեսվում է կառուցել Քաջարանի թունելը:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: