Հայաստանը գումար է վճարել Ռուսաստանի զենքի ձեռքբերման համար և հիմա սպասում է զենքի մատակարարմանը, լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ցանկացած պայմանագիր նախատեսում է ժամկետներ, իսկ դրանց խախտման դեպքում՝ պատժամիջոցներ»,- նշել է Քոչարյանը։ Նա նաև ընդգծել է, որ այլ երկրներից Հայաստան բերված սպառազինության փորձարկումների արդյունքները գոհացնող են:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: