ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր աջակցությունն է հայտնել Ռումինիայի արտգործնախարարը: Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուն հայտարարել է, որ Բուխարեստն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի միջնորդական ջանքերին:
«Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին»,- հավելել է ռումինացի դիվանագետը: