Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
Նա ընդգծել է. «Միության հավատարմությունը պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը պետք է արտահայտվի Հայաստանին և նրա ժողովրդին ցուցաբերվող հստակ և շոշափելի աջակցությամբ: Խոսքը քաղաքական, ֆինանսական, մարդասիրական աջակցության մասին է»,- ասել է կիպրոսցի դիվանագետն ու հավելել. «Միևնույն ժամանակ, պետք է վերանայվեն Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»: