Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Նախագահ Ռայիսին հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր կդառնան։
«Իրանը՝ որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և շեշտը դնում է երկխոսության միջոցով հարցերի լուծման վրա»,- ասել է Ռայիսին։
Հանդիպմանը արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին։
Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։