Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին «3+3» ձևաչափով հանդիպման առնչությամբ X-ում գրել է.
«3+3 նախաձեռնության արտգործնախարարների թեհրանյան հանդիպումը Իրանի հարևանության քաղաքականության շարունակությունն ու ամբողջացումն է: Ռեգիոնալիզմը և տարբեր նպատակներով ձևավորված տարածաշրջանային մեխանիզմները նոր աշխարհակարգի հատկանիշներն են: Ուղերձը՝ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունն արգելված է»: