Հայաստան է ժամանել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: X-ի իր միկրոբլոգում նա ողջունել է Երևանին.
«Բարի լույս, Երևան: Ես Հայաստանում եմ: Բարձրացրեք դրոշը հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և տարածքային ամբողջականության։ Այսօր կսկսենք քննարկումները պետության ղեկավարների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սարգիս Խանդանյանի հետ»,- գրել է գերմանացի օրենսդիրն ու հավելել, որ հանդիպելու է նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների, մամուլի ներկայացուցիչների հետ։