Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական կարգավորումը հնարավոր է ահաբեկչության դեմ հաղթանակի և երկու պետությունների ստեղծման պայմանով։
Այդ մասին նախարարը հայտարարել է Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«Մերձավոր Արևելքում խաղաղություն ու անվտանգություն կլինի, երբ ահաբեկչությունը պարտվի»,- ասել է նախարարը։ «Իսրայելցիներն ու պաղեստինցիները երկարաժամկետ հեռանկարում կարող են խաղաղ ու անվտանգ ապրել միայն երկու պետություն ստեղծելու դեպքում: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ահաբեկչությունը շարունակվում է, և մենք չենք կարող կանխել հումանիտար աղետը, եթե Գազայի հատվածից ահաբեկչությունը շարունակվի»,- հավելել է Գերմանիայի արտգործնախարարը: