Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները:
Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերները: