Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Թեհրանում Իրանի հարևանության քաղաքականության շրջանակներում անցկացվում է Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման օրակարգով։ Առկա հարցերը կարող են լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ՝ առանց արտաքին դերակատարների միջամտության»,- գրել է իրանցի դիվանագետը։