ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել BYD Auto Industry ընկերության ներկայացուցչների հետ։ Հանդիպման ընթացքում չինական կողմի հետ մանրամասնորեն քննարկվել են նախկինում ներկայացված՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության, տրամադրվող արտոնությունների, ներդրումային ծրագրերի ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքները։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են BYD Auto Industry ընկերության գործունեությանը, արևային էներգետիկայի ոլորտին, R&D նորարարական գրասենյակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։
Չինական կողմը խոստացել է հոկտեմբեր ամսվա վերջին այցելել Հայաստան՝ հայաստանյան շուկային տեղում ծանոթանալու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։