Իրանում կայացել են տարածաշրջանային երկրների «3+3» ձևաչափով բանակցությունները` առանց Վրաստանի: ՌԴ ԱԳ նախարարը նշել է՝ թեև ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ցանկանում են ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում, բոլորն էլ գիտեն, որ դրա համար անհրաժեշտ քարտեզները Ռուսաստանի մոտ են: Լավրովը հայտարարել է՝ գործընկերները կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, եթե դրա ցանկությունն ունեն: Այսօրվա հանդիպման ու դրան հաջորդած քննարկումների՝ այս պահին հայտնի այլ մանրամասներ՝ ռեպորտաժում: