Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված աջակցության նոր ծրագրերին է այսօր անդրադարձել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասնել է՝ 50-հազարական դրամ կստանան հիմնականում նրանք, ովքեր արդեն իսկ օգտվել են 100 հազար դրամ աջակցությունից: Շահառու չեն նրանք, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ: Խաչատրյանը վստահեցրել է՝ բանկային գաղտնիքը կպահպանվի:
Հեղինակ՝ Անի Օհանյան