«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօր նախատեսված ԵՄ ԱԳ նախարարների՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ամիս։
«ԵՄ արտաքին գործերի նախարարներն այսօրվա հանդիպմանը պետք է քննարկեին նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, սակայն Իսրայելի ու Պաղեստինի և Ռուսաստանի ու Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները խլեցին ամբողջ ժամանակը»,- գրել է Յոզվիակը: