Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունները, դրանց ընդհանուր առմամբ մասնակցում են շուրջ 3000 զինվորական, 130 միավոր զրահատեխնիկա, ավիացիոն և թռչող սարքավորումներ և այլ տեխնիկա: Զորավարժություններն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում և այլ տարածքներում:
Թուրքական կողմի տվյալով՝ համատեղ տակտիկական զորավարժություններում ուշադրություն է դարձվելու մարտական համակարգմանը, անձնակազմերի և զորքերի կառավարման կատարելագործմանը: