Բնականաբար, ողջունելի էր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը. նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարումը այս ձևաչափին մասնակցելուց: Այդ մասին ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Ալիևը մի կողմից հայտարարում է, որ ուզում է խաղաղություն, բայց մյուս կողմից՝ հրաժարվում է գալ հանդիպումներին:
«Այն, ինչ պետք է մենք անենք առաջիկա օրերին, համոզելն է ադրբեջանական կողմին, որ նաև իր շահերից է բխում վերադառնալը բանակցությունների սեղանի շուրջ, և որպեսզի իր բառերը նա կարողանա իսկապես վերածել գործողությունների»,- նշեց Միխայել Ռոթը: