Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում հարյուրավոր օբյեկտների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա թունելներին։ ՑԱԽԱԼ-ը հայտնում է, որ ոչնչացվել են մի շարք զինյալներ: Լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում փախստականների ճամբարի և հիվանդանոցների, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Իսրայելական կողմը շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել նաև Լիբանանի տարածքին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները: Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է՝ եթե «Հեզբոլլահը» որոշի միջամտել պատերազմին, դա ավերիչ հետևանքներ կունենա ինչպես խմբավորման, այնպես էլ ամբողջ Լիբանանի համար:
Զոհերի և վիրավորների թիվն աճում է: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալով՝ էսկալացիայի պատճառով տուժել է առնվազն 5400 իսրայելցի: Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, 14.000-ից ավելի մարդ վիրավորվել է:
Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի հարավային և հյուսիսային սահմաններին լարված իրավիճակի պատճառով շուրջ 200 հազար բնակիչ ստիպված է եղել լքել տները: Գազայի հատվածում էլ, որի ընդհանուր բնակչությունը գնահատվում է 2 միլիոն, ներքին տեղահանվածների թիվը հասել է 1.5 միլիոնի:
Մանրամասները՝ ռեպորտաժում: