Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում: Այդ մասին հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Քննարկված մյուս հարցերը ևս ներկայացնում ենք ստորև:
Ըստ այդմ՝ Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով:
Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:
***
Երևանում նախատեսվում է տեղադրել հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահներ:
***
Այսօրվանից մայրաքաղաքում կիրականացվեն արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկում է Մաշտոցի պողոտայից: Նոյեմբերի 1-ից էլ կմեկնարկի աշնանային էտը:
***
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար՝ Երևանի քաղաքապետարանը ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: