Հայաստանում 9 ամսվա ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության 3773 դեպք է գրանցվել, նախորդ տարի այդ թիվը 1420-ն էր:
Դեպքերի ավելացումը պայմանավորված է ինչպես իրավապահ մարմինների բացահայտումների, թմրամիջոցների առցանց վաճառքի թվերի աճով, այնպես էլ նոր կարգավորումներով սահմանված խստացումներով, ըստ որի՝ անգամ փոքր քանակի բուսական ծագման թմրամիջոց հայտնաբերելու դեպքում վարույթ է նախաձեռնվում ենթադրյալ իրացման փաստով:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։